• Գլխավոր
  • Կուսակցություն
    • Կառուցվածք
      • Վարչություն
      • Վերահսկող հանձնաժողով
    • Կանոնադրություն
    • Ծրագիր
    • Ընտրություններ
  • Նոր էջ
  • Լուրեր
    • Հոդվածներ
    • Տեսանյութեր
  • Հանգանակություն
Civilcontract
ԱԺ նախագահը հրապարակել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունները. դրանք 1 օր հետո ուժի մեջ կմտնեն

ԱԺ նախագահը հրապարակել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունները. դրանք 1 օր հետո ուժի մեջ կմտնեն

Քիչ առաջ պաշտոնական տեղեկագրում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հրապարակել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները:
Դրանք ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հիշեցնենք՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրել էր մի շարք օրենքներ, որոնց թվում էր նաեւ ԱԺ-ում քննարկված եւ ընդունված ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը:
Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելու համար մնացել էր միայն 1 քայլ՝ ԱԺ նախագահը պետք է հրապարակեր դրանք:
Հիշեցնենք, որ Սահմանադրության 213 հոդվածում կատարված այդ փոփոխությունների արդյունքում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դառնում է ՍԴ անդամ, 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը եւ Հրանտ Նազարյանը գնում են թոշակի: Երկամսյա ժամկետում ՀՀ նախագահը, Կառավարությունը եւ Դատավորների ընդհանուր ժողովը առաջադրում են ՍԴ անդամների թեկնածություններ, որոնք ԱԺ կողմից ընտրվելուց հետո փոխարինում են թոշակի գնացած դատավորներին:

25.06.2020

Civilcontract

Կապ մեզ հետ

info@civilcontract.am

Pr@civilcontract.am

ք. Երևան, Սայաթ-Նովա 40

(9:00 - 15:00)

Բաժանորդագրվել

Հետևեք մեզ

©2020 Բոլոր իրավունքները պաշտպանված են