Այսօր ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի հետ հանդիպեցինք Բեյրութից վերադարձած հայկական պատվիրակությանը։
Վարչապետի աշխատակազմի Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, Հայաստան - Լիբանան խորհրդարանական բարեկամական խմբի համանախագահ Հրաչ Հակոբյանը և մյուս գործընկերները կիսվեցին իրենց այցից ստացած տպավորություններով, մանրամասներ ներկայացրեցին այնտեղ ունեցած հանդիպումներից։
Քննարկեցինք լիբանանահայությանը ցուցաբերվելիք հետագա աջակցության ծրագրերը։