Այսօր BBC Arabic-ին տված հարցազրույցում խոսել եմ հումանիտար հրադադարի մասին. Հայկ Կոնջորյան
Նշել եմ, որ Ադրբեջան-Թուրքիա-ահաբեկիչներ եռակողմ դաշինքը ուղղակի սպառնալիք է ինչպես Արցախին և Հայաստանին, այնպես էլ ամբողջ տարածաշրջանին։ Հաստատել եմ, որ Արցախի հայությունը պետք է ամբողջությամբ և առանց որևէ սահմանափակման իրացնի ազատ ինքնորոշվելու իր իրավունքը սեփական պատմական հայրենիքում։