• Գլխավոր
  • Կուսակցություն
    • Կառուցվածք
      • Վարչություն
      • Վերահսկող հանձնաժողով
    • Կանոնադրություն
    • Ծրագիր
    • Ընտրություններ
  • Նոր էջ
  • Լուրեր
    • Հոդվածներ
    • Տեսանյութեր
  • Հանգանակություն
Civilcontract
Այս օրերին Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը, Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետությունը, Ժնևի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը. Լենա Նազարյան

Այս օրերին Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը, Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետությունը, Ժնևի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը. Լենա Նազարյան

Քանի որ այս պահին մեր ամբողջ ուշադրությունը ռազմաճակատի ուղղությամբ է, մի քիչ սիմվոլիկ է թվում, որ այս օրերին Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը, Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետությունը, Ժնևի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը։ Բայց սա չի վրիպել Ալիևի ուշադրությունից։ Նա սպառնացել է, որ Բաքուն խզելու է կապերը Արցախի անկախությունը ճանաչող երկրների հետ։ Ուրեմն շատ կարևոր են այս ծիլերը։ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայտնում է, որ վաղ առավոտից Եվրոպայի հայությունը փակ է պահում հետևյալ ուղղությունների միջպետական ավտոմայրուղիները՝ Ֆրանսիայից Իսպանիա, Ֆրանսիայից Բելգիա, Բելգիայից Նիդերլանդներ, Ֆրանսիայից Շվեյցարիա, Նիդերլանդներից Գերմանիա, Լյուքսեմբուրգ – Բելգիա – Ֆրանսիա, Ֆրանսիա – Իտալիա, Գերմանիա – Դանիա։ Մեր հայրենակիցները պահանջում են Արցախի միջազգային ճանաչում և թուրք-ադրբեջանական և ահաբեկչական ագրեսիայի դատապարտում և դադարեցում։ Ուրեմն պետք է շատացնել այս նախաձեռնությունները, ամեն օր ավելացնել այս ցուցակը։ Ու սա հնարավո՛ր է մեր հզո՛ր մարտիկների ու հզո՛ր Սփյուռքի միջոցով։

16.10.2020

Civilcontract

Կապ մեզ հետ

info@civilcontract.am

Pr@civilcontract.am

ք. Երևան, Սայաթ-Նովա 40

(9:00 - 15:00)

Բաժանորդագրվել

Հետևեք մեզ

©2020 Բոլոր իրավունքները պաշտպանված են