• Գլխավոր
  • Կուսակցություն
    • Կառուցվածք
      • Վարչություն
      • Վերահսկող հանձնաժողով
    • Կանոնադրություն
    • Ծրագիր
    • Ընտրություններ
  • Նոր էջ
  • Լուրեր
    • Հոդվածներ
    • Տեսանյութեր
  • Հանգանակություն
Civilcontract
Եթե Ադրբեջանի ԶՈՒ-ն ունենա հաջողություն, դա կնշանակի ԼՂ հայերի ցեղասպանություն. Փաշինյան

Եթե Ադրբեջանի ԶՈՒ-ն ունենա հաջողություն, դա կնշանակի ԼՂ հայերի ցեղասպանություն. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունն այսօր գոյութենական վտանգի ներքո է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Նիկոլ Փաշինյանն  այս մասին ասել է BBC-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին:
«Դուք ասում եք, որ Ստեփանակերտից եք գալիս: Տեսել եք, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը գոյութենական վտանգի ներքո է: Ամբողջ խնդիրն այն է, որ, եթե Ադրբեջանի զինված ուժերն ունենան հաջողություններ, սա նշանակում է Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանություն»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ Արցախը Հայաստան է, հայերի երկիրն է, որովհետև միշտ այնտեղ բնակչության 80 և ավելի տոկոսը եղել են հայեր, և այսօր էլ այդպես է:
«Ադրբեջանն ուզում է, որ այնտեղ չապրեն հայեր, դրա համար էլ այսօր, ահաբեկիչների աջակցությամբ, հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա: Եվ ի՞նչ է որևէ մեկն առաջարկում, որ Լեռնային Ղարաբաղի հայերն ասելու են` քանի որ դուք ահաբեկիչներ եք, ուրեմն մենք հրաժարվո՞ւմ ենք մեր արմատներից: Չի կարող լինել այդպիսի բան»,- նշել է վարչապետը:
Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե «որոշ բանաձևերով Լեռնային Ղարաբաղը համարվում է Հայաստանի կողմից օկուպացված տարածք», Փաշինյանը հակադարձել է՝ նշելով, որ չկա որևէ բան, որ խոսի այն մասին, որ Հայաստանն օկուպացրել է որևէ բան:
«Չկա այդպիսի միջազգային օրենք, որի մասին դուք ասում եք: Բոլորը մեջբերում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևեր, ցավոք, շատ քչերն են այն կարդացել: Այնտեղ չկա որևէ բան, որը խոսի այն մասին, որ Հայաստանն օկուպացրել է որևէ բան, չկա այդպիսի բան»,- ասել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետը հավելել է, որ խնդիրը նրանում է նաև, որ Ադրբեջանը միշտ հրաժարվել է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

06.10.2020

Civilcontract

Կապ մեզ հետ

info@civilcontract.am

Pr@civilcontract.am

ք. Երևան, Սայաթ-Նովա 40

(9:00 - 15:00)

Բաժանորդագրվել

Հետևեք մեզ

©2020 Բոլոր իրավունքները պաշտպանված են