Երկօրյա աշխատանքային այցով Արցախի հանրապետությունում եմ. Սուրեն Պապիկյան
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր այցելել ենք Քաշաթաղի հարավային հատված, որտեղ մեկնարկել է գարու բերքահավաքը:
Բաց տարածքում հանդիպում ենք ունեցել շրջանի համայնքի ղեկավարների հետ, քննարկել հարավային տարածաշրջանում առաջիկայում իրականացվելիք ծրագրերը, մասնավորապես Արցախը մայր հայրենիքին կապող ավտոճանապարհի կառուցումը: