Երևանում կկառուցվի ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական եվ կիրառական գիտությունների նոր համալիր:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ նոր համալիրի շինարարությունը կմեկնարկի 2021 թվականին և կավարտվի երկու տարվա ընթացքում։ Ծրագրի շրջանակում ԹՈՒՄՈ կենտրոնին կից նախատեսվում է կառուցել մոտ 15000 մ2 մակերես ունեցող շինություն, որը ներառելու է կրթական, հետազոտական և առևտրային ենթակառուցվածքներ, մասնավորապես` STEM հետազոտությունների լաբորատորիաներ։
Ստեղծվելու է Թումո-լաբս բաղադրիչը, մեծահասակների ծրագրավորողների դպրոցը, որն անկախ տարիքից հնարավորություն կտա բոլորին վերամասնագիտանալ բարձր տեխնոլոգիաների ասպարեզում և աշխատանք գտնել ՏՏ ոլորտում։