• Գլխավոր
  • Կուսակցություն
    • Կառուցվածք
      • Վարչություն
      • Վերահսկող հանձնաժողով
    • Կանոնադրություն
    • Ծրագիր
    • Ընտրություններ
  • Նոր էջ
  • Լուրեր
    • Հոդվածներ
    • Տեսանյութեր
  • Հանգանակություն
Civilcontract
Զարմանալի է՝ ԲՀԿ-ն ժամանակ և հնարավորություն է գտնում իր քաղաքական կապիտալի բարձրացմանն ուղղված հայտարարություններ անել.Անուշ Բեղլոյան

Զարմանալի է՝ ԲՀԿ-ն ժամանակ և հնարավորություն է գտնում իր քաղաքական կապիտալի բարձրացմանն ուղղված հայտարարություններ անել.Անուշ Բեղլոյան

Շատ զարմանալի է Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը. ի՞նչ է նշանակում վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները. մեր բարեկամությունը երբևիցե չի եղել այդքան մտերմիկ ու կոորդինացված, որքան վերջին 2 տարվա ընթացքում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը:
 
«Մեր շփումների ու քննարկումների քանակությունը, ինչպես նաև առաջին դեմքերի մակարդակով հաղորդակցությունը պատերազմի հենց առաջին օրվանից եղել է աննախադեպ: Այնպես որ, կարծում եմ՝ նման հայտարարությունները քաղաքական դաշտի սովորական հայտարարությունների մակարդակի են: Ես ուղղակի մի փոքր զարմացած եմ, որ ռազմական նման իրավիճակում դեռևս մեր գործընկերները ժամանակ և հնարավորություն են գտնում իրենց քաղաքական կապիտալի բարձրացմանն ուղղված և ոչնչին ուղղված հայտարարություններ անելու»,- ասաց նա:

29.10.2020

Civilcontract

Կապ մեզ հետ

info@civilcontract.am

Pr@civilcontract.am

ք. Երևան, Սայաթ-Նովա 40

(9:00 - 15:00)

Բաժանորդագրվել

Հետևեք մեզ

©2020 Բոլոր իրավունքները պաշտպանված են