Խնդիրը դարպասի տեղադրման վայրի հետ է կապված, իսկ ինչ վերաբերվում է հանքի բուն տարածք նրանց մուտքին, դա իրականությանը չի համապատասխանում. Գեղարքունիքի մարզպետ
Համացանցում լուրեր էին տարածվել, որ ադրբեջանցի զինվորականները Սոթքի հանքում են գտնվում, նշվում էր, որ աշխատակիցներին մեկ ժամ ժամանակ են տվել, որ դուրս գան: ArmLur.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշել է.
«Խնդիրը դարպասի տեղադրման վայրի հետ է կապված, որը հիմա եռակողմ քննարկման փուլում է, իսկ ինչ վերաբերվում է հանքի բուն տարածք նրանց մուտքին, դա իրականությանը չի համապատասխանում»: