Խնդրում եմ մեր արշավականներին եւ ներքին տուրիզմով զբաղվող զբոսավարներին՝ այցելելիս առավելագույն հոգատարությամբ եւ պատասխանատվությամբ վերաբերվել բնության այս անզուգական միջավայրին. Ռոմանոս Պետրոսյան
Լուսանկարում Հայաստանի բնության գոհարներից մեկն է՝ Ուրասարի կամ Ջրաշուշանների լիճը
Լիճը գտնվում է Լոռու մարզի Ուրասար գյուղից 1․2 կմ դեպի հյուսիս-արևելք։
Ջրաշուշանը Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ բույսերից է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
Խնդրում եմ մեր արշավականներին եւ ներքին տուրիզմով զբաղվող զբոսավարներին՝ այցելելիս առավելագույն հոգատարությամբ եւ պատասխանատվությամբ վերաբերվել բնության այս անզուգական միջավայրին, առավել եւս՝ այն գրանցված է ՀՀ Կարմիր գրքում եւ կարգավորվում է նաեւ ՀՀ օրենսդրությամբ։