ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ եվ լիազոր դեսպան Ի.Ստանիտե-Տոլոչկիենեին
Նախարար Ա. Հարությունյանը լիտվացի գործընկերոջը ներկայացրել է հանրակրթական ուսումնական հաստատություններում բարձր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ կատարվող քայլերը` փաստելով, որ Հայաստանի դպրոցների շուրջ կեսում արդեն գործում են ինժեներական լաբորատորիաներ։
Ի պատասխան՝ տիկին դեսպանը նշել է, որ լիտվական կողմը հետաքրքրված է ԲՏ ոլորտում հայկական բրենդ համարվող ԹՈՒՄՈ-ի տեղայնացմամբ։