• Գլխավոր
  • Կուսակցություն
    • Կառուցվածք
      • Վարչություն
      • Վերահսկող հանձնաժողով
    • Կանոնադրություն
    • Ծրագիր
    • Ընտրություններ
  • Նոր էջ
  • Լուրեր
    • Հոդվածներ
    • Տեսանյութեր
  • Հանգանակություն
Civilcontract
Հայաստանը շարունակելու է լինել Արցախի անվտանգության երաշխավորը. Փաշինյան

Հայաստանը շարունակելու է լինել Արցախի անվտանգության երաշխավորը. Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի անվտանգության երաշխավորը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դրա համար Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի կայուն և զարգացող պետություն:
Այսինքն՝ դրա համար մենք պետք է մեր ներքին անվտանգությունն ապահովենք, մեր սահմանների անձեռնմխելիությունն ապահովենք, որպեսզի դա լինի ոչ միայն հայտարարություն, այլև իրողություն:
Եվ, էլի եմ ասում, անվտանգությունը միայն ֆիզիկական անվտանգությունը չէ, որն ամենակարևորն է, բնականաբար: Սոցիալական անվտանգությունն էլ է կարևոր: Տնտեսական անվտանգությունն էլ է կարևոր»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ այս ընթացքում տասնյակ որոշումներ են կայացվել, որոնք ուղղված են եղել Արցախի բնականոն կյանքի վերականգնմանն ու ապահովմանը:
«Ժողովրդագրական անվտանգությունը նույնպես խնդիր է, ճի՞շտ է, և այսօր միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի մարդիկ վերադառնան Արցախ, և այդ ջանքերը շարունակելու են գործադրվել:
Բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել, որոշումներ ենք ընդունել, որոնք բոլորը չէ, որ վերաբերում են միայն Արցախին: Բայց նաև վերաբերում են նաև Արցախին: Մասնավորապես, զոհված զինծառայողների ընտանիքներին սոցիալական երաշխիքների վերաբերյալ, և այլն, և այդպես շարունակ, որոնց շահառուները նաև Արցախի բնակիչներ ու քաղաքացիներ են, բնականաբար: Եվ էլ չեմ ասում, որ Արցախում կա իշխանություն, կառավարություն, որի հետ մենք սերտորեն համագործակցում ենք»,- նշել է վարչապետը:

16.12.2020

Civilcontract

Կապ մեզ հետ

info@civilcontract.am

Pr@civilcontract.am

ք. Երևան, Սայաթ-Նովա 40

(9:00 - 15:00)

Բաժանորդագրվել

Հետևեք մեզ

©2020 Բոլոր իրավունքները պաշտպանված են