ՀՀ քաղաքացին, Արցախի Հանրապետության քաղաքացին այլևս Դեր Զորի ճամփորդը չէ. ՀՀ վարչապետ
Մենք ապրում ենք մեր հազարամյա պատմության թերևս ամենավճռորոշ փուլը: Ադրբեջանա-թուրքական հրոսակախմբերը միայն ռազմական կամ ռազմաքաղաքական հարց լուծելու նպատակ չեն հետապնդում:
Նրանք միայն Ղարաբաղի կամ Ղարաբաղի հարցի լուծման հետևից չեն եկել, նրանք չեն եկել միայն տարածքներ, գյուղեր կամ քաղաքներ գրավելու նպատակով: Նրանց նպատակը հայությունն է, նրանց նպատակը Հայոց ցեղասպանության իրենց քաղաքականության շարունակությունն է:
Բայց ուզում եմ ասել, որ հիմա այլևս հայը, ՀՀ քաղաքացին, Արցախի Հանրապետության քաղաքացին Դեր Զորի ճամփորդը չէ: Այսօր, քան երբևէ մենք համակված ենք մեր ինքնությունը, մեր հայրենիքը, մեր իրավունքը պաշտպանելու անխորտակելի վճռականությամբ:
Իր ուղերձում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: