• Գլխավոր
  • Կուսակցություն
    • Կառուցվածք
      • Վարչություն
      • Վերահսկող հանձնաժողով
    • Կանոնադրություն
    • Ծրագիր
    • Ընտրություններ
  • Նոր էջ
  • Լուրեր
    • Հոդվածներ
    • Տեսանյութեր
  • Հանգանակություն
Civilcontract
📌 Մեկնարկել են Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի հիմնանորոգման աշխատանքները.

📌 Մեկնարկել են Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի հիմնանորոգման աշխատանքները.

 
Սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստում հավանության են արժանացել Կոտայքի մարզից ներկայացված 104 սուբվենցիոն ծրագրեր, այդ թվում երկու խոշոր ճանապարհաշինարարական ծրագրեր Աբովյան քաղաքից:
Ուրախ եմ հայտնել, որ հիմնանորոգման աշխատանքներն արդեն մեկնարկել են:
 2020 թ. սուբվենցիոն ծրագրի արդյունքում ամբողջությամբ հիմնանորոգվելու է Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտան՝ 1,2 կմ ճանապարհահատված:
Կատարվում են ամբողջական ասֆալտապատման, հիմնաքարերի նորոգման ու փոխարինման, ջրահեռացման համակարգի նորոգման և կահավորման աշխատանքներ:
Ծրագրի նախահաշվային արժեքը 284.805.790 դրամ է, որից 128.162.605 դրամը (45 %) հատկացվելու է պետական բյուջեի միջոցներից, 156.643.185 դրամը (55 %)՝ համայնքապետարանի:
Նշեմ նաև, որ այս տարվա մեկ այլ սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է ամբողջությամբ ասֆալտապատել Աբովյան քաղաքի Հատիսի պողոտան:
#ԷտալոնայինԿոտայք ունենալո՛ւ ենք

30.06.2020

Civilcontract

Կապ մեզ հետ

info@civilcontract.am

Pr@civilcontract.am

ք. Երևան, Սայաթ-Նովա 40

(9:00 - 15:00)

Բաժանորդագրվել

Հետևեք մեզ

©2020 Բոլոր իրավունքները պաշտպանված են