Հավերժ փառք Հայաստանի առաջին հանրապետությունը կերտած պետական այրերի և մայիսյան գոյապայքարի բոլոր հերոսների առջև, որոնք դրել են մեր անկախ պետականության անսասան հիմքերը:
Այսօր մեզնից յուրաքանչյուրը պատասխանատվություն ունի շարունակել նրանց անձնանվեր գործը և դիմակայել նույնիսկ չսպասված մարտահրավերներին:
Շնորհակալություն առաջնագծի մեր զինվորներին, նաև նվիրյալ բուժաշխատողներին, որոնց շնորհիվ մենք կարող ենք արժանապատվորեն խոնարհվել Բաշ-Ապարանում, Սարդարապատում և Ղարաքիլիսայում հայ ազգի շարունակականությունը ապահոված հերոսների առջև: