• Գլխավոր
  • Կուսակցություն
    • Կառուցվածք
      • Վարչություն
      • Վերահսկող հանձնաժողով
    • Կանոնադրություն
    • Ծրագիր
    • Ընտրություններ
  • Նոր էջ
  • Լուրեր
    • Հոդվածներ
    • Տեսանյութեր
  • Հանգանակություն
Civilcontract
Սեպտեմբերի 18-ին կգործարկվի Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության լրամշակված կարգը։

Սեպտեմբերի 18-ին կգործարկվի Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության լրամշակված կարգը։

Սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսություն իրականացնելու համար նախատեսված 300 տոննա սահմանաչափն այս պահին դեռևս սպառված չէ։ Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, որոնք Սևանա լճում զբաղվում են սիգի արդյունագործական ձկնորսությամբ, մինչև սեպտեմբերի 16-ը՝ վաղը, հայտեր ներկայացնել «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ, ապա պայմանագրեր կնքել Շրջակա միջավայրի նախարարության հետ՝ ձկնորսությունն օրինական կարգով իրականացնելու համար։
ℹԿարգի գործարկման պահից՝ սեպտեմբերի 18-ից, յուրաքանչյուր քաղաքացի, որը Սևանա լիճ մուտք կգործի արդյունագործական որս իրականացնելու համար՝ չունենալով Շրջակա միջավայրի նախարարության հետ կնքված պայմանագիր, կենթարկվի վարչական պատասխանատվության։Որսված ձուկը կառգրավվի՝ օրենքով սահմանված կարգով։
➡️Հավելեք նաև, որ Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական որսը հսկվելու և վերահսկվելու է ՀՀ Ոստիկանության, ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի նոր կազմավորված, առափնյա և ջրային շուրջօրյա հերթապահություն իրականացնող հատուկ պահնորդական ջոկատի աշխատակիցների կողմից։
Հիշեցնենք, որ նախագծում իրականացված լրացումների համաձայն․➡️ Սևանա լճում արդյունագործական ձկնորսությունը կթույլատրվի իրականացնել նաև Փոքր Սևանի հատվածում։➡️ Նախկինում հաստատված 17 տեղամասերին կավելացվեն ևս 8-ը։ Սևանա լճի ողջ ավազանում կգործի «Սևան» ազգային պարկի կողմից հսկվող ընդհանուր 25 տեղամաս։➡️Նոր լրացումներով կթույլատրվի որսալ առնվազն 400 գրամ և ավելի քաշ ունեցող սիգ ձկնատեսակ՝ նախկին 500 գրամի փոխարեն։🗂Վերանայվել է նաև Սևանա լճում սիգի արդյունագործական որսի առավելագույն չափաքանակը։ Նախագծով հաստատված նոր սահմանաչափը կկազմի 300 տոննա։
ℹ️Հավելենք նաև, որ փորձարարական ձկնորսության շրջանի վերջնաժամկետ սահմանվել է սույն թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ։
Հարցերի դեպքում ձկնորսները կարող են զանգահարել նախարարության համապատասխան ստորաբաժանման՝
☎️Քաղ․ +374 11 818 581
☎️Բջջ․ +374 77 78 00 76
հեռախոսահամարներով։

15.09.2020

Civilcontract

Կապ մեզ հետ

info@civilcontract.am

Pr@civilcontract.am

ք. Երևան, Սայաթ-Նովա 40

(9:00 - 15:00)

Բաժանորդագրվել

Հետևեք մեզ

©2020 Բոլոր իրավունքները պաշտպանված են