• Գլխավոր
  • Կուսակցություն
    • Կառուցվածք
      • Վարչություն
      • Վերահսկող հանձնաժողով
    • Կանոնադրություն
    • Ծրագիր
    • Ընտրություններ
  • Նոր էջ
  • Լուրեր
    • Հոդվածներ
    • Տեսանյութեր
  • Հանգանակություն
Civilcontract
Սիրելի հայրենակիցներ,  Այս տարի սեպտեմբերի 16-ին հերթական անգամ աշխարհում նշվում է Օզոնային շերտի պահպանության միջազգային օրը. Ռոմանոս Պետրոսյան

Սիրելի հայրենակիցներ, Այս տարի սեպտեմբերի 16-ին հերթական անգամ աշխարհում նշվում է Օզոնային շերտի պահպանության միջազգային օրը. Ռոմանոս Պետրոսյան

 Բոլորին է հայտնի, որ Երկրի վրա կյանքը հնարավոր չէր լինի առանց արեգակնային լույսի, սակայն արեգակի էներգիան չափազանց շատ կլիներ առանց օզոնային շերտի։ Փաստ է, որ օզոնի շերտը Երկիրը պաշտպանում է արեգակի վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
Որպես հետևանք՝ այդ ճառագայթների պատճառով կարող են առաջանալ առողջական խնդիրներ, ինչպես օրինակ՝ մաշկի քաղցկեղ և աչքի կատարակտ։ Վնասակար ճառագայթները կարող են բացասական հետևանք ունենալ նաև գյուղատնտեսության, ձկնային տնտեսությունների համար՝ որպես հետևանք հանգեցնելով նաև տնտեսական խնդիրների:
Հետևաբար, մարդկությունը գործ ունի էկոհամակարգերի քայքայման հույժ վտանգավոր երևույթի հետ:

Խնդրի լուծմանն են ուղղված 1985 թվականի «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիան և 1987 թվականի «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունը, որոնք համարվում են խնդիրների լուծման և ոլորտի տեխնոլոգիական զարգացման միջազգային իրավակարգավորումներ ապահովող հիմնական և կարևորագույն իրավական փաստաթղթերը:

Այս փաստաթղթերի կենսագործման արդյունքում է հնարավոր դարձել օզոնաքայքայիչ նյութերի համաշխարհային գործածության կրճատումը 99%-ով: Եվ արդեն գործուն քայլեր են իրականացվում, որոնք ուղղված են հիդրոֆտորածխածինների կրճատմանը՝ համաձայն Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությանը: Այն արդեն գործող իրավական փաստաթուղթ է՝ սկսած 2019 թվականի հունվարից, որը Հայաստանը վավերացրել է 2019 թվականի մարտին, թեև Հայաստանը իր մասնակցությունն է բերում միջազգային հանրության կողմից գործադրված ջանքերին՝ 1999 թվականից բարեխղճորեն իրականացնելով միջազգայնորեն ստանձնած և ոլորտին առնչվող բոլոր պարտավորությունները:
Պարտավորությունների իրականացման ընթացքում շրջակա միջավայրի նախարարությունը համագործակցում է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի, Արդյունաբերական զարգացման կազմակերպության և Զարգացման ծրագրի հետ:

Թեև 2020 թվականին մարդկությանը պատուհասած համավարակը հանգեցրել է սոցիալական և տնտեսական խնդիրների ավելացմանը՝ ստեղծելով մեր առաջնահերթություններում փոխատեղումներ, այսուամենայնիվ՝ գտնում եմ, որ Օզոնի միջազգային քարտուղարության «Համատեղ աշխատել ի բարօրություն բոլորի» ուղերձն առավել, քան արդիական է: Այն ընդգծում է միջազգային ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունն այս ոլորտում, քանի որ հարցը վերաբերում է Երկիր մոլորակին և այնտեղ կենսագործունեություն ծավալող և բնակվող բոլոր կենդանի օրգանիզմների գոյությանն ընդհանրապես:

Համոզված եմ, որ մենք պետք է շարունակենք և ակտիվացնենք միջազգային համագործակցությունը բոլոր այն հարթակներում, որոնք հնարավորություն կտան բարձրաձայնելու մեր մտահոգություններն ու առաջարկությունները՝ նպաստելով համաշխարհային բնության պահպանմանն ու վերարտադրմանը՝ հանուն ապագա սերունդների:

Պաշտպանվա՛ծ եղեք։

16.09.2020

Civilcontract

Կապ մեզ հետ

info@civilcontract.am

Pr@civilcontract.am

ք. Երևան, Սայաթ-Նովա 40

(9:00 - 15:00)

Բաժանորդագրվել

Հետևեք մեզ

©2020 Բոլոր իրավունքները պաշտպանված են