• Գլխավոր
  • Կուսակցություն
    • Կառուցվածք
      • Վարչություն
      • Վերահսկող հանձնաժողով
    • Կանոնադրություն
    • Ծրագիր
    • Ընտրություններ
  • Նոր էջ
  • Լուրեր
    • Հոդվածներ
    • Տեսանյութեր
  • Հանգանակություն
Civilcontract
Վազգեն Մանուկյանի կոչին միացած կենդանի «բայրաքթարները» ավելի վտանգավոր են և գործում են գետնին․ Անդրանիկ Քոչարյան

Վազգեն Մանուկյանի կոչին միացած կենդանի «բայրաքթարները» ավելի վտանգավոր են և գործում են գետնին․ Անդրանիկ Քոչարյան

«Ալիևն ասում է՝ զորքը հանեք, որ մենք մտնենք ու ինչ ուզենք՝ անենք։ Ո՞նց եք պատկերացնում զորքը հանենք և մեր բնակչությանը թողնենք յաթաղանի սրի տա՞կ։ Այդպիսի բան չի կարող լինել»,- խորհրդարանական ճեպազրույցում անդրադառնալով Ալիևի՝ անվտանգության գոտուց հայկական ուժերը հանելու վերաբերյալ հայտարարությանը, ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
 
«Ինձ շատ ավելի շատ մտահոգում են մեր ներքին «բայրաքթարները»,- աաց Անդրանիկ Քոչարյանը՝ նկատի ունենալով Վազգեն Մանուկյանի՝ օրերս տարածած այն հայտարարությունը, որ ստեղծված իրավիճակում կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը:
«Ես տեսնում եմ, որ ներքին կյանքում այլ զարգացումների հնչողություն տված գործընթացներ են գեներացվում: Ներքին «բայրաքթարները» շատ ավելի վտանգավոր են, քան՝ օդում թռչողները, որովհետև գետնի վրա են գործում: Այդ ուժերը չեն հանգստանում իրենց՝ մերժված լինելու հանգամանքից», – ասաց բանախոսը:

29.10.2020

Civilcontract

Կապ մեզ հետ

info@civilcontract.am

Pr@civilcontract.am

ք. Երևան, Սայաթ-Նովա 40

(9:00 - 15:00)

Բաժանորդագրվել

Հետևեք մեզ

©2020 Բոլոր իրավունքները պաշտպանված են