Վերջին ժամերին գրանցվում են բազմաթիվ դեպքեր, երբ հանրապետության ողջ տարածքում զինվորական կոմիսարիատներ են դիմում անհատ քաղաքացիներ. ՀՀ ՊՆ
Այս պահի դրությամբ մինչև 10.000 մարդ արդեն դիմել է արցախա-ադրբեջանական շփման գիծ մեկնելու խնդրանքով:
ՀՀ պաշտպանության նախարարությունը, բարձր գնահատելով մեր հայրենակիցների պատրաստակամությունը, հայտնում է, որ այս պահին կամավորագրման անհրաժեշտություն չկա, իսկ առաջանալու դեպքում ՀՀ ՊՆ-ն հանդես կգա առանձին, հատուկ հայտարարությամբ։