2018-ին ծիծաղում էիք փողոց փակողների վրա և հիմա անհաջող ձևով նմանակում եք. Դավոյանը՝ ընդդիմությանը
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, դիմելով ընդդիմությանը, նշեց. «2018-ին դուք ծիծաղում էիք փողոց փակողների վրա և հիմա փորձում եք անհաջող ձևով նմանակել»:
Նա հիշեցրեց, թե ովքեր են կանգնած այդ գործողությունների թիկունքում. «Այն մարդիկ, ովքեր 2.5 տարի ամեն ինչ արել են հեղափոխությունը ձախողելու համար, որ վարկաբեկեն և սևացնեն այս իշխանություններին: ՀՀ քաղաքացու անունից իրավունք ունի խոսելու միայն ՀՀ քաղաքացին»:
Դավոյանը, հիշեցնելով «ժողովրդի հոշոտելու» մասին հրապարակում հնչեցրած կոչը, ասաց. «Նման բռնության կոչով հանդես եկող որևէ անձ և այդ կոչը սատարողները մեր հասարակության մեջ տեղ չունեն»: