Այսօր, արդեն ունենք բոլոր հնարավորությունները, որպեսզի մաքրենք հեռուստաեթերը. Սոֆյա Հովսեփյան

Այսօր, արդեն ունենք բոլոր հնարավորությունները, որպեսզի մաքրենք հեռուստաեթերը. Սոֆյա Հովսեփյան

Այս տարիների ընթացքում բազմիցս բարձրաձայնել ենք հեռուստաեթերին վերաբերող խնդիրները, սակայն խնդիրներին այդպես էլ լուծում չի տրվել, որովհետև չի եղել այդ կամքը: Կարծես թե նախկինում ձեռնտու էր , որ պետք է հեռուստաեթերով միայն բռնության, անբարոյականության քարոզ լինի և այս արժեհամակարգը փորձել են սերմանել եկող սերունդների մեջ, բայց այսօր մենք ունենք այդ կամքը և պետք է փոխենք եթերի որակը և տրամաբանությունը:
Դեռևս 2011թ-ից ունենք նախաձեռնություն՝ հեռուստաեթերների մաքրման պահանջ, որի մեջ կարևոր գործող անձինք դեռահասության տարիքի, դպրոցահասակ երեխաներն էին, ովքեր դուրս եկան և պահանջեցին, որ փակեն տարբեր բռնության և անբարոյականության տեսարաններ քարոզող հեռուստասերիալները և մի քանի կարգավորումներ եղավ, բայց շատ կարճ ժամանակահատված հետո նորից վերադարձանք նույնին:

19.06.2020