Անարդյունավետ, բայց հավերժ համայնքապետեր ունենալու էջն այլևս փակված է. Սուրեն Պապիկյան

Անարդյունավետ, բայց հավերժ համայնքապետեր ունենալու էջն այլևս փակված է. Սուրեն Պապիկյան

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը։ 4 000 և ավելի ընտրող ունեցող և բազմաբնակավայր համայնքներում անցում կկատարվի համամասնական ընտրակարգի։
Արդյունքում, մենք կունենանք քաղաքական պատասխանատվությամբ, քաղաքական թիմ ներկայացնող ընտրված ավագանի, որն իր միջից ընտրելու է համայնքի ղեկավար:
Այս օրենսդրական նախաձեռնությամբ տեղական ինքնակառավարման մարմիններում
նոր քաղաքական մշակույթի ձևավորման կարևոր շրջափուլ ենք մտնում։
Ես սա համարում եմ 3-րդ հանրապետության և մեր ընթացիկ քաղաքական պատմության մեջ էական քայլ: Եվ որ ամենակարևորն է, ՀՀ-ում այլևս լինելու են ՏԻՄ-ի արդար, ազատ մրցակցային ընտրություններ:

18.06.2020