Առաջարկվում է հանել «անբավարար գնահատական» հասկացությունը. ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Առաջարկվում է հանել «անբավարար գնահատական» հասկացությունը. ԿԳՄՍ նախարարի տեղակալ

E-draft.am հարթակում տեղադրվել է հանրակրթության պետական չափորոշիչի նախագիծը: Այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ՀՀ ԿԳՍՄ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ առաջարկվում է դպրոցներից հանել «անբավարար գնահատական» հասկացությունը:
«Այլևս չի լինելու անբավարար գնահատականային շեմ, և յուրաքանչյուր գնահատական՝ 1-10 միավորանոց սանդղակում, ցույց է տալու սովորողի՝ այդ տարի գրանցած առաջընթացը: Սա նշանակում է, որ դուրս է գալու այն խնդիրը, որ սովորողը պետք է մնա նույն դասարանում և կրկնի դասընթացը:
Նույնիսկ այն պարագայում, երբ որևէ երեխա ունի սովորելու դժվարություններ, տարբեր պատճառներից ելնելով, ցածր գնահատական նշանակելը և նրան նույն դասարանում թողնելը դժվար թե բերում է նրան, որ երեխան սկսում է ավելի լավ սովորել: Գուցե լինեն հատուկենտ դեպքեր, բայց դրանք բացառություններ են»,- ասաց Անդրեասյանը:

29.06.2020