Արարատ Միրզոյանը շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Արարատ Միրզոյանը շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ: «Հարգելի՛ պարոն նախագահ, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին քաջառողջություն։ Վստահ եմ, որ կշարունակեք ներդնել Ձեր գիտելիքները, փորձը և եռանդը հանուն մեր հայրենիքի և հայ ժողովրդի ներկայի և ապագայի»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում:


23.06.2020