Դիմակ կրելը պարտադրվում է նախ եվ առաջ Ձեր եվ Ձեր հարազատների առողջության համար. Գայանե Աբրահամյան

Դիմակ կրելը պարտադրվում է նախ եվ առաջ Ձեր եվ Ձեր հարազատների առողջության համար. Գայանե Աբրահամյան

Սիրելի քաղաքացիներ,

Բաց տարածքներում պարտադիր է դիմակի ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ՈՉ ԹԵ ԿՐԵԼԸ, փակ տարածքնելում` ՊԱՐՏԱԴԻՐ Է կրելը։

Տուգանքները միայն կանխարգելելու եւ ոչ թե պատժելու խնդիր են լուծում, հենց այս տրամաբանությունից ելնելով ԱԺ-ն այսօր երկու ընթերցմամբ ընդունեց նախագիծ, որով 100.000-250.000 դրամ նախկին տուգանքները նվազեցվում են 10.000 դրամ, որը նաեւ կունենա ՀԵՏԱԴԱՐՁ ՈՒԺ։

Նրանք ովքեր նախորդ ամիսներին տուգանվել են 100-250 հազար դրամ, այդ տուգանքները եւս կնվազեցվեն` կվճարեք 10 հազար դրամ։

Իսկ տուգանքները արդեն իսկ վճարած քաղաքացիներին պետությունը կվերադարձնի համապատասխան գումարը։

ԱԺ-ում եւս կրում ենք դիմակներ, միայն միկրոֆոնով խոսելիս եւ սոցիալական հեռավորությունը պահելու դեպքում ենք հանում։

20.05.2020