Դպրոցներում չեն անցկացվի 4-րդ եվ 9-րդ դասարանների փոխադրման քննությունները, ինչպես նաեվ 12-րդ դասարանի ավարտական քննությունները. ՀՀ Կառավարություն

Դպրոցներում չեն անցկացվի 4-րդ եվ 9-րդ դասարանների փոխադրման քննությունները, ինչպես նաեվ 12-րդ դասարանի ավարտական քննությունները. ՀՀ Կառավարություն

Բոլոր առարկաների տարեվերջյան գնահատականները կամփոփվեն աշակերտների՝ մինչև մարտի 13-ը ունեցած և էլեկտրոնային մատյաններ փոխադրած գնահատականների հիման վրա: Ամփոփումը կկատարվի ու ատեստատները կհանձնվեն մինչև մայիսի 25-ը:

Այս կարգը կգործի նաև քոլեջներում և ուսումնարաններում, իսկ ավարտական դիպլոմները կստանան մինչև հունիսի 5-ը:

Մեդալի քննություններ այս տարի ընդհանրապես չեն անցկացվի, բայց հավակնորդներին հնարավորություն կտրվի մասնակցելու հաջորդ տարի անցկացվելիք քննություններին:

Բուհ ընդունվելու համար դիմորդը կհանձնի միայն մեկ հիմնական քննություն: Այն կանցկացվի հուլիսի առաջին տասնօրյակում։

29.04.2020