Ընդերքի օրենսգրքում եվ հարակից օրենքներում փոփոխությունների մասին. Սուրեն Պապիկյան

Ընդերքի օրենսգրքում եվ հարակից օրենքներում փոփոխությունների մասին. Սուրեն Պապիկյան

Ընդերքի օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթով առաջարկում ենք ընդերքօգտագործման բնագավառի մի շարք կարգավորումներ, որոնք ուղղված են՝
Պատասխանատու ընդերքօգտագործողներ ունենալու
Ընդերքը ռացիոնալ և արդյունավետ օգտագործելու նպատակներին
Այսպես, մենք առաջարկում ենք
Թույլտվությունների հետ կապված`
գործող օրենսգրքի ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման 50 տարվա առավելագույն ժամկետը փոխել 25 տարվա, իսկ ոչ մետաղականների համար՝ 15 տարվա ժամկետով
Վերջին տասնամյակներում երկրաբանական առումով կարևոր փոփոխություն, համաձայն որի` արդյունահանման թույլտվություններ կտրամադրվեն միայն այն հանքավայրերի դեպքում, որտեղ, մետաղականի համար վերջին 5 տարվա ընթացքում գնահատվել և հաստատվել են պաշարներ, իսկ ոչ մետաղականի դեպքում՝ վերջին 10 տարվա ընթացքում։ ‼️Սա արվում է այն նպատակով, որ յուրաքանչյուր գործարար, որն իսկապես նպատակ ունի արդյունավետ շահագործելու որևէ հանքավայր, նախ իրականացնի համապատասխան ուսումնասիրություն, գնահատի կամ վերագնահատի առկա պաշարները, և արդյունահանման թույլտվություն տրամադրվի ավելի հավաստի ու արդիական տվյալների հիման վրա ։
‼️Ընդերքօգտագոոծման իրավունքի դադարեցման, փոփոխության և երկարացման հետ կապված
📌Դատարանում իրավունքի դադարեցման վերաբերյալ վարչական ակտի բողոքարկման դեպքում չկասեցնել այդ վարչական ակտի կատարումը, ինչը կկանխի պետության համար հնարավոր մի շարք ռիսկեր,
‼️միաժամանակ, տվյալ հանքավայրը պետության կողմից չի տրամադրվի երրորդ ընդերքօգտագործողի՝ մինչ դատարանի կողմից որոշում կայացնելը։
Ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման համար սահմանել կանոն, որ եթե ընդերքօգտագործողը տվյալ պահին չի կատարել իրավունքով նախատեսված աշխատանքների 70%-ը, ապա իրավունքի ժամկետի երկարաձգման դիմել չի կարող
Ընդերքի ռացիոնալ օգտագործման նպատակով
հնարավորինս բացառել հանքավայրերի կամ տեղամասերի մասնատումը և պաշարները տրամադրել ողջ հաշվեկշռային ծավալով:
հիմք կստեղծվի սահմանային հողերում սահմանային գետերի ափին ավազի հանքավայրերի պաշարների արդյունահանման կարգ սահմանելու համար: Վերականգնվող պաշարների արդյունահանում կարող է իրականացվել միայն սահմանային շերտի հողամասերի կառավարման լիազոր մարմնի համաձայնությամբ
Այս և նախատեսվող մյուս կարգավորումների մասին առավել մանրամասն կխոսենք խորհրդարանում օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

11.06.2020