«Թալին» ՋՕ ընկերության կողմից մարտ-ապրիլին իրականացված նախապատրաստական աշխատանքներ․Սուրեն Պապիկյան

«Թալին» ՋՕ ընկերության կողմից մարտ-ապրիլին իրականացված նախապատրաստական աշխատանքներ․Սուրեն Պապիկյան

«Թալին» ՋՕ ընկերության կողմից մարտ-ապրիլին իրականացված նախապատրաստական աշխատանքներ`
Ոռոգման ցանցի` մեխանիզմով մաքրման աշխատանքներ՝ 162,95կմ
Ոռոգման ցանցի` ձեռքով մաքրման աշխատանքներ՝ 132,4կմ
Ոռոգման ցանցի նորոգման աշխատանքներ՝ 60,4կմ
ՀՏԿ-ների /հիդրոտեխնիկական կառուցվածքներ/ և ջրաչափական դիտակետերի նորոգման աշխատանքներ՝ 37 հտ
Պոմպակայանների նորոգման աշխատանքներ՝ 6 հտ
«Թալին» ՋՕ ընկերության սպասարկման տարածքում գտնվող ոռոգման ցանցը ներառող ջրատարները մաքրվել են կենցաղային աղբից, բնահողից, վերանորոգվել են զոդման և բետոնավորման աշխատանքների միջոցով։
Սարալանջի, Արեգի, Դաշտադեմի, Շտրեկի պոմպակայաններում կատարվել են ընթացիկ նորոգման աշխատանքներ։
Ներքին գոտիներում, որտեղ ներառված են Արագածավան, Արտենի, Արգինա, Լուսակն համայնքները, ավարտվել են գարնան նախապատրաստական աշխատանքները։
Այժմ աշխատանքներ են ընթանում վերին գոտում, որտեղ ջրամատակարարումը կատարվում է պոմպակայաններով և սեփական ջրաղբյուրներով։

20.05.2020