Լիլիթ Մակունցը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոյկոտին նախորդած հայտարարության մասին.

Լիլիթ Մակունցը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոյկոտին նախորդած հայտարարության մասին.

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 17-ին ելույթ ունեցավ՝ խոսելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոյկոտին նախորդած հայտարարության մասին, մասնավորապես ընդդիմությանը լռեցնելու հետ կապված հատվածին։
«Ընդդիմությանը լռեցնելու որպես ապացույց, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բերում է հունիսի 5-ին խմբակցության ղեկավարի կողմից արված քաղաքական հայտարարության պատասխան քաղաքական հայտարարությունը՝ արդեն «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի կողմից և սա վերագրվում է որպես ընդդիմությանը լռեցնելու փորձ։ Նախ, ես կարծում եմ, որ մենք բոլորս պետք է դուրս գանք այդ տրամաբանությունից՝ որևէ մեկին լռեցնելու, որը ոչ միայն անհամարժեք է և չի համապատասպանում մեր արժեքային հենքին, այլև չի համապատասխանում իրականությանը։ Եվ ինչպես քաղաքական մեծամասնությունը չի կարող լռեցնել ըննդիմությանը, այնպես էլ ընդդիմությունն իր հայտարարություններով կամ որևէ այլ կերպ չի կարող լռեցնել քաղաքական մեծամասնությանը՝ քաղաքական հայտարարություններ անել»,-ասաց Լիլիթ Մակունցը։

17.06.2020