ՀՀ ինքնիշխանությունը վեր է ամենից Եվ դրա դեմ գործող խմբակներին պետք է տրվի գնահատական. Արմեն Փամբուկչյան

ՀՀ ինքնիշխանությունը վեր է ամենից Եվ դրա դեմ գործող խմբակներին պետք է տրվի գնահատական. Արմեն Փամբուկչյան

Մի քանի պարզաբանում այսօրվա թեմաներով.

ա. կորոնավիրուսի բուժման հստակ ժամկետ չկա, առավել ևս վարակման ստույգ օրն իմանալու հավանականություն

բ. քաղաքական դաշտում սպասվում են զարգացումներ, որոնք միմիայն ի շահ Հայաստանի են միտված (քաղաքական դաշտը պետք է մաքրել հին տրամաբանությունից և սկսկել նորացնել)

գ. համաճարակի դեմ պայքարը տալիս է իր արդյունքը, որում մեծ դեր ունի նաև հասարակական վերահսկողությունը

դ. մի շարք քրեական գործեր ընթացքի մեջ են և դա է պատճառը վերջին շրջանում քաղաքական պոռթկումների

ե. մենք ձևավորել ենք օրակարգ, որից չենք շեղվելու և հետևողականորեն տանելու ենք առաջ մինչև արդյունքի արձանագրում

զ. պետական կառավարման համակարգը տարբերակ չունի չգործելու օրվա քաղաքական ուժի հրամայականով

է. մեր միակ դաշնակիցը/ները եղել և մնում են այն քաղաքացիները/քաղ. ուժերը, որոնք պաշտպանել են անհատի վերափոխման գաղափարը և իրենց գործունեությունը միտված է այդ օրակարգին, ու հեղափոխական փոփոխությունների կրողները

Հ.Գ. այս ամենի իրագործման համար հարկավոր է մեկ մարդ, և այդ մեկ մարդը դու ես.....

08.06.2020