Մարզերում շարունակում ենք կառուցել խմելու ջրի ջրագծեր եվ ոռոքման համակարգեր.Սուրեն Պապիկյան

Մարզերում շարունակում ենք կառուցել խմելու ջրի ջրագծեր եվ ոռոքման համակարգեր.Սուրեն Պապիկյան

Կարմիրգյուղ համայնքում կառուցվում է նոր ոռոգման համակարգ,
Շողակաթ խոշորացված համայնքի Աղբերք գյուղի խմելու ջրի ջրագծի արտաքին ցանցի կառուցման աշխատանքները ևս մեկնարկել են։
Լճաշեն համայնքի «Մանչուկ» մանկապարտեզում վերանորոգվում է խաղասենյակը և դահլիճը, ընթացքի մեջ են պահեստային մասի ներքին հարդարման աշխատանքներ։ Մանկապարտեզի բակը բարեկարգվել և ասֆալտապատվել է 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով:
Մարզում շարունակվում են 2019 թվականին մեկնարկած մի շարք ծրագրեր.
Գավառում ասֆալտապատվում են Արծրունի եղբայրներ, Դաշտոյան և Թումանյան փողոցները, հիմնանորոգվում են մայթերը,
Վաղաշեն համայնքում հիմնանորոգվում է մանկապարտեզի շենքը, բարեկարգվում և պարսպապատվում է բակային հատվածը,
Ճամբարակ խոշորացված համայնքի Այգուտ, Դպրաբակ, Կալավան համայնքներում կառուցվում են մանկական խաղահրապարակներ։

24.06.2020