Մենք գիտենք բռունցքվել եվ հաղթանակած դուրս գալ մեզ վիճակված բոլոր գոյամարտերում. Սուրեն Պապիկյան

Մենք գիտենք բռունցքվել եվ հաղթանակած դուրս գալ մեզ վիճակված բոլոր գոյամարտերում. Սուրեն Պապիկյան

 
 
Հավերժ փառք Հայաստանի առաջին հանրապետությունը կերտած պետական այրերի և մայիսյան գոյապայքարի բոլոր հերոսների առջև, որոնք դրել են մեր անկախ պետականության անսասան հիմքերը:
Այսօր մեզնից յուրաքանչյուրը պատասխանատվություն ունի շարունակել նրանց անձնանվեր գործը և դիմակայել նույնիսկ չսպասված մարտահրավերներին:
Շնորհակալություն առաջնագծի մեր զինվորներին, նաև նվիրյալ բուժաշխատողներին, որոնց շնորհիվ մենք կարող ենք արժանապատվորեն խոնարհվել Բաշ-Ապարանում, Սարդարապատում և Ղարաքիլիսայում հայ ազգի շարունակականությունը ապահոված հերոսների առջև:

28.05.2020