Մեր հակահամաճարակային ծառայությունը համալրվում է խիստ անհրաժեշտ տրանսպորտային միջոցներով. Արսեն Թորոսյան

Մեր հակահամաճարակային ծառայությունը համալրվում է խիստ անհրաժեշտ տրանսպորտային միջոցներով. Արսեն Թորոսյան

Այս տրանսպորտային միջոցները կմեծացնեն Երևանում և մարզերում իրականացվող միջոցառումների որակն ու արագությունը։

Այս պահին մատակարարվել են 6 ամենագնացներ (ՈՒԱԶ Պատրիոտ և Շեվրոլե Նիվա) և 5 շտապօգնության մեքենաներ (Ֆորդ), իսկ մոտակա 2 ամսում կմատակարարվեն նաև 20 ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենաներ ՀՎԿԱԿ 10 մարզային մասնաճյուղերի համար։

Այս ձեռքբերումը հնարավոր է դարձել Համաշխարհային Բանկի ծրագրի միջոցով, ինչի համար շնորհակալ եմ։
 — место: NCDC, Armenia / Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն.

20.06.2020