Շնորհավորում եմ բոլորիս եվ հատկապես բուժաշխատողների Աշխատանքի օրը. Արսեն Թորոսյան

Շնորհավորում եմ բոլորիս եվ հատկապես բուժաշխատողների Աշխատանքի օրը. Արսեն Թորոսյան

 

Առանց աշխատանքի չէր լինի մարդու էվոլյուցիան, չէր լինի նաև քաղաքակրթության զարգացումը։

Կարևոր է բոլորի աշխատանքը՝ թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր։ Բայց կա աշխատանք, առանց որի անհնար է հանրության հիմնարար բարեկեցությունը։ Այդպիսին է բուժաշխատողների աշխատանքը։

Այն կարևոր է միշտ, սակայն միշտ չէ, որ պատշաճ գնահատվում է։

Այս ճգնաժամային իրավիճակում ակնառու երևում է նրանց ակնհայտ նվիրումը` ուղղված մարդկային կյանքեր փրկելուն։

Հայաստանի և աշխարհի բոլոր բուժաշխատողներին տոկունություն և համբերություն եմ մաղթում, որպեսզի դիմակայենք կորոնավիրուսով պայմանավորված այս համամարդկային մարտահրավերը։

Ես հոգով և մտքով ամեն պահի ձեզնից յուրաքանչյուրի հետ եմ, ձեզ հետ ուրախանում եմ հաջողություններով և տխրում դժբախտություններից։ Ձեզ հետ կիսում եմ սերը առ հայրենիք և կարոտն առ ընտանիք։ Ձեզ հետ և ձեր շնորհիվ եմ հավատում մեր վաղվա ավելի լավ օրվան ու ժողովրդի բարեկեցությանը։

01.05.2020