Ուշադրություն. նոր դպրոցների կառուցման մրցույթ: Ցանկակի է, որ մասնակցեն մեծ թվով շինարարական ընկերություններ. Արայիկ Հարությունյան

Ուշադրություն. նոր դպրոցների կառուցման մրցույթ: Ցանկակի է, որ մասնակցեն մեծ թվով շինարարական ընկերություններ. Արայիկ Հարությունյան

Մրցույթների մանրամասներն՝ այստեղ https://www.armeps.am/epps/home.do
Արդեն մեկնարկել է «Ապահով դպրոց» ծրագրի «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» միջոցառմամբ նախատեսված թվով 22 դպրոցների կառուցման աշխատանքների գնման գործընթացը: Խոսքը փոքրաքանակ երեխաներով (մինչև 100 սան ունեցող) համալրված այն հանրակրթական դպրոցների մասին է, որոնք տվյալ բնակավայրում միակ կրթական հաստատությունն են, ունեն սեյսմակայունության խնդիր, և դրանց նորոգումը կամ վերակառուցումը քաղաքաշինական նորմերով արգելվում է և տնտեսապես արդյունավետ չէ:
Նախատեսվում է այդ դպրոցների փոխարեն կառուցել բոլորովին նոր մոդուլային շինություններ: Այդ շենքերի կառուցումը և կահավորումը նախատեսվում է ավարտին հասցնել հաջորդ տարի՝ 2021 թվականին:
Հավելեմ նաև, որ նշված ծրագիրը ընդգրկում է հանրապետության բոլոր մարզերը:
Արդեն իսկ գնումների օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարվել են հետևյալ դպրոցների կառուցման աշխատանքների մրցույթները՝
1️⃣ՀՀ Արագածոտնի մարզի գ. Լուսակնի միջնակարգ դպրոցի կառուցում
2️⃣ՀՀ Արագածոտնի մարզի գ. Գառնահովիտի միջնակարգ դպրոցի կառուցում
3️⃣ՀՀ Արարատի մարզի գ. Դեղձուտի միջնակարգ դպրոցի կառուցում
4️⃣ՀՀ Արմավիրի մարզի գ. Արգինայի միջնակարգ դպրոցի կառուցում
5️⃣ՀՀ Գեղարքունիքի մարզի գ. Աղբերքի Շատջրեքի միջնակարգ դպրոցի կառուցում
6️⃣ՀՀ Գեղարքունիքի մարզի գ. Ջիլի միջնակարգ դպրոցի կառուցում
7️⃣ՀՀ Լոռու մարզի գ. Մեդովկայի հիմնական դպրոցի կառուցում
8️⃣ՀՀ Վայոց Ձորի մարզի գ. Չիվայի միջնակարգ դպրոցի կառուցում
9️⃣ՀՀ Կոտայքի մարզի գ. Ջրառատի միջնակարգ դպրոցի կառուցում
🔟ՀՀ Կոտայքի մարզի գ. Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոցի կառուցում

06.06.2020