Սա արգելք չէ, ոչ էլ որևէ մեկի քմահաճույքն է: Սա յուրաքանչյուրիս պարտքն է. Սուրեն Պապիկյան

Սա արգելք չէ, ոչ էլ որևէ մեկի քմահաճույքն է: Սա յուրաքանչյուրիս պարտքն է. Սուրեն Պապիկյան

Պետք է հասկանալ, որ յուրաքանչյուրիս գործողությամբ կարող են փրկվել կյանքեր, և յուրաքանչյուրիս անգործությամբ կարող են արձանագրվել մահեր։
Համավարակի հաղթահարման ճանապարհին հատկապես մեր մարզերում, համայնքներում հիմնական խնդիրը շարունակում են մնալ հավաքույթները՝ ծննդյան արարողությունները, հարսանիքները, հուղարկավորությունները, թաղումները: Սրանք վարակի տարածման առումով մեծ խնդիր են, իսկ հանրության մի մեծ հատված այդ խնդրին շարունակում է վերաբերվել զգացմունքայնությամբ և գաղտնի կազմակերպել հավաքներ:
Ցանկանում եմ ևս մեկ անգամ հորդորել ձեզ՝ ենթարկվել պարետատան կանոններին, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների, ինչպես նաև ոստիկանության ցուցումներին, կրել դիմակներ և փրկել կյանքեր։

#կրիրդիմակ #փրկիրկյանքեր

12.06.2020