Սեպտեմբերից Հայաստանում կմեկնարկի ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը. Արայիկ Հարությունյան

Սեպտեմբերից Հայաստանում կմեկնարկի ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը. Արայիկ Հարությունյան

Այս տարվա սեպտեմբերից կմեկնարկի ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը. այն մանկավարժները, որոնք հաջողությամբ կանցնեն այդ բարդ ատեստավորումը, կստանան 30-50 տոկոսով բարձրացված աշխատավարձ: Այդ մասին այսօր՝ հունիսի 12-ին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Նախարարի խոսքով՝ կառաջանա մոտիվացիա, որպեսզի մանկավարժները, որոնք աշխատում են սեփական կարողությունների վրա եւ կանցնեն վերապատրաստումը, ինչպես նաեւ կբարելավեն հմտությունները, համապատասխանաբար, կստանան ավելի բարձր աշխատավարձ:

12.06.2020