Սուրեն Պապիկյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի աշխատանքային խմբի հեռավար նիստին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի աշխատանքային խմբի հեռավար նիստին

Նիստի օրակարգում ԵՏՄ գազի ընդհանուր շուկայում գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման միասնական մոտեցման ձևավորման հարցն էր, որի առնչությամբ Ս.Պապիկյանը ներկայացրել է ՀՀ կառավարության դիրքորոշումը, այն է՝ սակագների ձևավորման քաղաքականությունը մշակելիս առաջնորդվել ոչ խտրական, թափանցիկության և հավասար պայմանների ապահովման սկզբունքներով։ Միաժամանակ նշել է, որ ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորմանն ուղղված կարգավորումները պետք է բխեն փոխհամաձայնեցված մոտեցումներից և ընդհանուր նպատակներից, որպեսզի հատկապես հետճգնաժամային պայմաններում ապահովվեն Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների համար տնտեսական կայունության և հեռանկարային զարգացման նախապայմաններ։ Նիստի ընթացքում ակտիվ քննարկվել են միության անդամ երկրների էներգետիկայի ոլորտի պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների առաջարկները ։ Գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման հարցերով փոխհամաձայնեցված առաջարկները կներկայացվեն ԵՏՀ խորհրդի հաստատմանը՝ «Մինչ 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների» փաստաթղթի նախագծում ներառելու նպատակով:

15.04.2020