Վերջնականացնում ենք ուսումնական տարվա ավարտի ընդունելության գործընթացը. Արայիկ Հարությունյան

Վերջնականացնում ենք ուսումնական տարվա ավարտի ընդունելության գործընթացը. Արայիկ Հարությունյան

Բոլոր որոշումները կայացվում են` ելնելով սովորողների լավագույն շահերից:
Այս փուլը հաջողությամբ ավարտելու համար հետևե՛ք նախարարության ցուցումներին` չտրվելով ասեկոսեների և հրապարակումների շեղող և իրականությանը չհամապատասխանող միտումներին, որոնց աղբյուրը նախարարությունը չէ: Ամբողջ ընթացքն առաջիկա երկու շաբաթներին քայլ առ քայլ կնկարագրենք և միասին առաջ կգնանք:
Իսկ մինչ այդ շարունակե՛ք հեռավար կրթությունը, ապահովե՛ք աշակերտների կրթության անընդհատությունը: Հետևե՛ք իմ էջի հրապարակումներին: Բոլոր նորություններն այս գործընթացի վերաբերյալ կլինեն այստեղ:

17.04.2020