Վարչություն
ՔՊԿ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ

ՀՀ Վարչապետ/ՔՊԿ վարչության անդամ
Ծնվել է 1975թ. հունիսի 1-ին, Իջևան քաղաքում:
Ավարտել է Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
1991-1995թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում: Ավարտական՝ հինգերորդ կուրսում ԵՊՀ-ից հեռացվել է՝ քաղաքական դրդապատճառներով:
1992-ից զբաղվել է ակտիվ լրագրությամբ:
Աշխատել է «Դպրություն», «Հայաստան», «Լրագիր», «Լրագիր օր», «Մոլորակ» թերթերում:
1998-ին հիմնադրել է «Օրագիր» օրաթերթը, որը 1999թ. դատական որոշմամբ փակվել է՝ քաղաքական դրդապատճառներով:
1999-ին նշանակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2012թ.:
1999-ի օգոստոսին քաղաքական դրդապատճառներով դատապարտվել է մեկ տարի ազատազրկման:
Ավելի ուշ՝ միջազգային և Հայաստանի լրագրողական հանրության պահանջով վերաքննիչ դատարանը ազատազրկման ի կատար ածումը հետաձգել է մեկ տարով, ինչի արդյունքում ազատազրկումն ի կատար չի ածվել:
2007-ին եղել է «Այլընտրանք» հանրային-քաղաքական միավորման հիմնադիր անդամ:
2007-ի խորհրդարանական ընտրություններում եղել է «Իմպիչմենտ» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համարը, 2008 թ. նախագահական ընտրություններում՝ ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ:
2008-ի մարտի 1-ից հետո, լինելով հետախուզման մեջ, մեկ տարի չորս ամիս անցկացրել է ընդհատակում:
2009թ. հուլիսի 1-ին ինքնակամ ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ ձերբակալվել և 2010 թ. հունվարին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ 2008 թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:
Հայաստանի և միջազգային հանրության կողմից լայնորեն ճանաչվել է որպես քաղբանտարկյալ, խղճի կալանավոր։ Մեկ տարի 11 ամիս անցկացնելով բանտում՝ ազատ է արձակվել 2011 թ. մայիսի 27-ին՝ համաներման որոշմամբ:
2012-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԱԺ պատգամավոր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով:
2012-13թթ. եղել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ:
2013թ. հիմնադրել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորումը: 2013-2015թթ. եղել է այդ միավորման կառավարման խորհրդի անդամ, 2015-ից՝ միավորման հենքի վրա ձևավորված համանուն կուսակցության վարչության անդամ:
2016թ. մայիսին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատի հրամանատար:
2017թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի ընտրական ցուցակով ԱԺ պատգամավոր է ընտրվել Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքից։
2017թ. մայիսից՝ «ԵԼՔ» խորհրդարանական խմբակցության ղեկավար:
2018թ․ մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսել է «Իմ քայլը» շարժումը, որը նույն թվականի ապրիլ-մայիս ամիսներին հանգեցրել է ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության։
2018թ. մայիսի 8-ին, համաժողովրդական շարժման պահանջով Ազգային ժողովի կողմից ընտրվել է ՀՀ վարչապետ:
2018թ. հոկտեմբերի 16-ից՝ նախընտրական խոստման համաձայն, արտահերթ ընտրությունների անցկացման նպատակով հրաժարական է ներկայացրել՝ իրականացնելով վարչապետի պաշտոնակատարի պարտականությունը:
Նիկոլ Փաշինյանը գլխավորել է «Իմ քայլը» նախընտրական դաշինքը:
2018թ. դեկտեմբերի 9-ին Ազգային Ժողովի ընտրություններում «Իմ քայլը» նախընտրական դաշինքը ստացել է ընտրողների շուրջ 70 տոկոսի վստահությունը:
2019թ. հունվարի 14-ին Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն և Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ։
Ամուսնացած է, ունի երեք դուստր և մեկ որդի:

ՔՊԿ վարչության նախագահ
Ծնվել է 1986թ. ապրիլի 26-ին Ստեփանավան քաղաքում:
Սովորել է Լոռու Բերդ գյուղի դպրոցում, ապա 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր:
2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում, ավարտել գերազանց առաջադիմությամբ։
2009-2012թթ. գլխավորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի:
2010-2016թթ. ուսմանը զուգահեռ աշխատել է պատմության ուսուցիչ Երևանի թիվ 54 ավագ դպրոցում:
2011թվականից դասավանդել է «Քվանտ» վարժարանում:
2012-2016թթ. սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:
2017թ. աշխատել է Երևան քաղաքի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունում, որպես փորձագետ:
2011թ. պարգևատրվել է ԵՊՀ ՈւԽ արծաթապատ մեդալով:
2016թ. պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:
2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:
Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահն է:
2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։
2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է, որը 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին հանգեցրել է ոչ բռնի, ժողովրդական թավշյա հեղափոխության:
2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:
2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։
2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։
2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։
Ամուսնացած չէ:

ՔՊԿ վարչության անդամ
Ծնվել է 1979թ. սեպտեմբերի 2-ին Երևանում։
1986-1996թթ. սովորել է Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում։
1996-2003թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում՝ 2001թ․ ստանալով արաբագիտության բակալավրի, իսկ 2003թ.՝ արաբագիտության մագիստրոսի աստիճան։
1998-1999թթ. սովորել է Դամասկոսի «Արաբերենն արտասահմանցիների համար» ինստիտուտում:
2007թ. ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան («Թուրք-սիրիական հարաբերությունները 1980-ականներին – 21-րդ դարի սկզբին»)։ Գիտական 6 հոդվածի հեղինակ է:
2007թ.-ից դասախոսում է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում, «Արաբագիտության արդի հիմնախնդիրներ» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է:
2005-2006թթ. աշխատել է մարդու իրավունքների «Հելսինկյան ասոցիացիայում»` որպես ծրագրի ղեկավար, 2010-2011թթ.` 1in.am լրատվական կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու, 2013-15թթ.` Araratnews.am կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու։
2008թ. եղել է «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր: 2011թ.-ից «ՀԻՄԱ» ՀԿ խորհրդի անդամ է։ Հայերենի խնդիրներով մտահոգ մի խումբ քաղաքացիների հետ հիմնադրել է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» քաղաքացիական նախաձեռնությունը, «Բանակն իրականում» խմբի անդամ է։ 2014 թվականից «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ է:
2007-2010թթ. ներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում։
2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ:
2015-2016թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ: 2016 թվականի հոկտեմբերի 30-ին վերընտրվել է «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի մայիսի 14-ին «Ելք» դաշինքի առաջադրած ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ: 2018թ. մայիսի 11-ից ՀՀ կրթության և գիտության նախարարն է:

ՀՀ ԱԺ նախագահ/ՔՊԿ վարչության անդամ
Ծնվել է 1979թ. նոյեմբերի 23-ին Երևանում։
2000թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստի բաժինը: 2002թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Պատմաբան:
2004թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան։ Պետական ծառայող, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մասնագետ:
2005թ.՝ ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրան:
Պատմական գիտությունների թեկնածու։
2003-2005թթ. եղել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կրտսեր գիտաշխատող,
2005-2007թթ.՝ Հայաստանի ազգային արխիվի հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։
2007-2010թթ.՝ «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ մասնագետ:
2011-2012թթ.՝ «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալության վերլուծաբան:
2012-2013թթ.՝ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող, 2012թ. (հոկտեմբեր)-2013թ. (փետրվար) դասավանդել է ԵՊՀ-ում:
2013-2015թթ. եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավար,
2014-2017թթ.` Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2016թ.՝ կուսակցության վարչության անդամ:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
2018 թվականի մայիսի 11-ին՝ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնում: Պարգեւատրվել է ՀՀ ՊՆ պատվոգրով (2016թ.):
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
2019թ. հունվարի 14-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:
Հեղինակ է հայաստանյան եւ միջազգային մամուլում տպագրված բազմաթիվ վերլուծությունների:
Ամուսնացած է, ունի երկու զավակ։

ՔՊԿ վարչության անդամ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր`
1985թ. ապրիլի 16, ք. Երևան
Կրթություն
2005 - 2009 թթ. - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգեր և ինֆորմատիկա բաժին (բակալավրիատ):
2009 - 2011 թթ. - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգեր և ինֆորմատիկա բաժին (մագիստրատուրա):
Աշխատանքային գործունեություն
2008 - 2012 թթ. «ՀԻՄԱ» նախաձեռնության համահիմնադիր անդամ, 2012 թ.-ից «ՀԻՄԱ» հասարակական կազմակերպության նախագահ:
2010 – 2012 - «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերություն, Համակարգերի ինժեներ (Systems Engineer):
2012 – 2017 - «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերություն, «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար (Տարածաշրջանն ընդգրկում է Հնդկաստանը, Ռուսաստանը և ԱՊՀ-ն, Արաբական երկրները և Աֆրիկան):
2018 թ. հունվար – մայիս - «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն:
2018 թ. մայիս-հոկտեմբեր - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ:
2018 թ. հոկտեմբերի 4-ից - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Այլ տվյալներ
2003 - 2005թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
2014թ. - «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ:
2016թ. Ապրիլյան պատերազմի ընթացքում ծառայել է առաջնագծում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատի շարքերում:
Կուսակցական պատկանելություն
2015 թ.-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր վարչության անդամ: Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք դուստր:

ՔՊԿ վարչության անդամ
Ծնվել է 25.08.1983թ. Բաքու քաղաքում:
2000թ.-ին ավարտել է ք. Երևանի թիվ 62 միջնակարգ դպրոցը:
2000-2006թթ․-ին սովորել և ավարտել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համարլսարանի դեղագիտության ֆակուլտետը: Ստացել է Բուժծառայության լեյտենանտի կոչում:
2006-2007թթ.-ին աշխատել «Մեդֆարմացիա» ՍՊԸ-ում որպես դեղագետ:
2007-2008թթ․-ին աշխատել է ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կետրոնում» որպես առաքման բաժնի պետ:
2008-2009թթ․-ին աշխատել է «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ում որպես դեղատնային ցանցի վերահսկող, հետագայում՝ որպես վերահսկող բաժնի պետ:
2009-2016թթ. զբաղվել եմ հասարական, քաղաքական և քաղաքացիական գործնեությամբ: Մասնակցել և նախաձեռնողներից է եղել Հայաստանում տեղի ունեցող քաղաքացիական բազմաթիվ գործընթացներին:
2010թ.-ին եղել է ԱԺ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի անդամ:
2012թ.-ին եղել է ՀԱԿ դաշինքի համամասնական ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու:
2012թ.-ին եղել է ԱԺ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի շտաբի անդամ:
2012թ.-ին անդամակցել և ընտրվել է « Հիմա» հասարակական կազմակերպության վարչության անդամ (շարունակում եմ լինել վարչության անդամ)։
2013թ․-ի նախագահական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի և մի խումբ ընկերների հետ նախաձեռնել են ՔՊ քաղաքական միավորման ստեղծումը։
2015թ.-ին անդամակցել է «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցություն և ընտրվել հիմնադիր/առաջին վարչության անդամ:
2016թ.-ի ապրիլին եղել է Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի անդամ:
2016թ.-ի ապրիլ- մայիսին անդամակցել է«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատին և մեկնել Արցախ:
2016թ.-ի Վանաձորի ավագանու ընտրություններում եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի անդամ:
2016թ.-ի հոկտեմբերից դադարեցրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամի լիազորություններս՝ ծառայության մեկնելու հանգամանքով:
2016-2018թթ.-ին ծառայել է ՀՀ ԶՈւ Քառվաճառի 538 մոտոհրաձգային բրիգադում որպես բրիգադի բուժկետի դեղատան պետ: Բուժծառայության ավագ լեյտենանտ է:
2018թթ․ ծառայության ավարտից հետո վերականգնել է կուսակցական անդամությունս։
Ամուսնալուծված է, ունի մեկ զավակ:

ՔՊԿ վարչության անդամ
Ծնվել է 1979թ.-ի օգոստոսի 26-ին ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղում:
1999-2001թթ.-ին ծառայել է ՀՀ Զինված Ուժերում:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է։
Ամուսնացած է, ունեմ 2 զավակ։
Կրթություն
1986-1996թթ. սովորել է ք․ Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոցում
2003թ.-ին ավարտել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետը՝ "Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզում և գնահատում" մասնագիտությամբ։
Աշխատանքային փորձ
- 2003-2006թթ.-ին աշխատել է Աբովյանի քաղաքապետարանի՝ Մանկապատանեկան Ստեղծագործության Կենտրոնում (ՄՊՍԿ), որպես ուսումնական նախագծի ղեկավար:
- 2006թ.-ի ընթացքում զբաղեցրել է «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» տնտեսագետի պաշտոնը:
- 2006-2007թթ.-ին աշխատել է «Հայր և Որդի Երիցյաններ» ընկերությունում:
- 2007-2008թթ.-ին ժամանակավորապես տեղափոխվել է ՌԴ, ք. Մոսկվա և աշխատանքի անցել «Basis» շինարարական ընկերության ղեկավար մարմնում:
- 2009-2014թթ.-ին վերադարձել է Հայաստան և աշխատանքի անցել «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ ընկերության գլխամասային վաճառքի բաժնում:
- 2015-2016թթ. աշխատել է "ԷսԷյ-Ինթերփրայզիս" շինարարական հոլդինգում, որպես Կոմերցիոն Բաժնի ղեկավար։
- 2017-2018թթ․ զբաղեցրել է «Բիզնես Ռեջենթ» ՍՊԸ տնօրենի պաշտոնը։
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
- 1997թ.-ից մինչ այժմ հանդիսանում է Հայաստանի Ազգային Սկաուտական Կազմակերպություն «ՀՄԸՄ-ՀԱՍԿ» հասարակական կազմակերության անդամ
- 2009-2013թթ.-ին հանդիսացելէ նույն կազմակերպության Խմբապետական խորհրդի ղեկավարը:
- 2011-2015թթ.-ին 2 անգամ անընդմեջ ընտրվել է ՀՄԸՄ-ՀԱՍԿ կազմակերպության Կենտրոնական Վարչության անդամ:
- 2013թ.-ից «Քաղաքացիական Պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման անդամ:
- 2015թ.-ի մայիսի 30-ին ՔՊԿ Հիմնադիր Համաժողովին ընտրվել է կուսակցության Վարչության անդամ:
- 2016թ․-ի հոկտեմբերի 30-ին ՔՊԿ 2-րդ Համաժողովին վերընտրվել է Վարչության կազմում։
-2015թ.-ից հանդիսացել է նաև ՔՊԿ Աբովյանի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ։
- 2017թ, «ԵԼՔ» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրվել է պատգամավորի թեկնածու Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում։
- 01.06.2018թ.-ին նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզպետի պաշտոնում։
- 2018թ. «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրվել է պատգամավորի թեկնածու Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում, ապա՝ ընտրվել ԱԺ պատգամավոր: Հրաժարվելով ԱԺ պատգամավորի մանդատից՝ շարունակում է պաշտոնավարումս Կոտայքի մարզպետի կարգավիճակում մինչ այժմ:

ՔՊԿ վարչության փոխնախագահ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր՝ 1984 թ., 20 ապրիլի, ք. Երևան
Կրթություն
2000թ. ավարտել է Երևանի Գոգոլի անվան N35 միջնակարգ դպրոցում,
2000-2004թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի «Երկրաբանության» ֆակուլտետը՝ ստանալով երկրաբանի որակավորում:
Աշխատանքային գործունեություն
2005թ. աշխատել է «Օրրան» հասարակական կազմակերպությունում որպես կամավոր,
2005-2007թ. ընդգրկվել է հասարակական կազմակերպության աշխատանքներում որպես ընդունարանի աշխատող:
2009-2012թթ. աշխատել է «Դարասկիզբ» ՍՊԸ-ում որպես տնօրենի տեղակալ:
2013թ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի տնօրեն:
2012-2017թթ. աշխատել է ՀՀ ազգային ժողովում որպես պատգամավորի օգնական:
2018թ. աշխատել է «Կոնդի առանձնատների տնտեսության» ՊՈԱԿ-ի տնօրեն:
2018-2019թթ.-ին աշխատել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ:
Պարգևներ
2016թ.պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով:
Կուսակցական պատկանելություն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի որդի:

ՔՊԿ վարչության անդամ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 28 փետրվարի 1989 թ., ք. Երևան
Կրթություն 2009 թ․ ավարտել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի կոչում 2011 թ․ ավարտել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով` ստանալով մագիստրոսի կոչում 2014 թ․ գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Քուին Մերի համալսարանը՝ ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում
Աշխատանքային գործունեություն 2009-2013 թթ. – աշխատել է «Զարգացման հայկական բանկում»` որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ 2010-2011 թթ. - հիմնադրել և ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը 2014-2016 թթ. – աշխատել է «Շիրակ տեխնոլոգիաներ» ընկերությունում` որպես թվայնացման համակարգերի խորհրդատու, իրականացրել է թվայնացման ծրագրեր «Քոնթուր Գլոբալ» ընկերության համար (Որոտանի ՀԷԿ-երի համալիր) 2014-2018 թթ. - ղեկավարել է ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը 2017-2018 թթ. - եղել է Երևան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից 2018 թ․ մայիսի 11-ից ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ 2018 թ. հոկտեմբերի 16-ից իրականացրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունները 2019 թ. հունվարի 16-ից ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ:
Այլ տվյալներ 2016 թ. Պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է պատվոգրով՝ ապրիլ և մայիս ամիսներին Հայրենիքի սահմանների պաշտպանությանն ակտիվ մասնակցելու, առաջնագծում մարտական խնդիրները բարեխղճորեն կատարելու համար։
Կուսակցական պատկանելություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2016 թ.-ից՝ կուսակցության վարչության անդամ:
Անձնական տվյալներ Ամուսնացած է, ունի երկու դուստր:

ՔՊԿ վարչության փոխնախագահ
Ծնվել է 1990թ. մարտի 8-ին Երեւանում:
2012-2014թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2010թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:
2011թ.՝ Լոնդոնի համալսարանական քոլեջը (UCL). «քաղաքականություն եւ անվտանգություն» մասնագիտացման մագիստրոս:
2012թ.՝ Լեհաստանի Յագելոնյան համալսարան. «եվրոպագիտության» մագիստրոս:
2017-2018թթ. զբաղվել է գիտական գործունեությամբ:
2018թ. մայիս-2019թ. հունվար՝ ՀՀ արտգործնախարարի տեղակալ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է,
2015-2017թթ.՝ վարչության անդամ, մամուլի խոսնակ:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
2019թ. հունվարի 18-ին ընտրվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ:
Պարգեւատրվել է ՀՀ ՊՆ պատվոգրով (2016թ.):

ՔՊԿ վարչության անդամ
Ծննդյան օր, ամիս, տարեթիվ
21 հունիս 1982, Հայաստանի Հանրապետություն, Երևան
Կրթություն
1998-2004թթ. – սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում:
2004-2006թթ. - սովորել է ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում՝ սոցիալական հիգիենա և առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ:
2006-2009թթ. - ուսումը շարունակել է ասպիրանտուրայում՝ հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ:
Աշխատանքային գործունեություն
2004-2005թթ. - «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ, Սոցիալական աշխատողների խմբի ղեկավար 2005-2010թթ. - Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագիր, Ընտանեկան բժշկության և բուժօգնության որակի համակարգող
2010-2011թթ. - ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն, Մոնիտորինգի և գնահատման բաժնի վարիչ, Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
2011-2015թթ. - 2016-2018թթ. - «ՄԻԲՍ» բժշկա-ախտորոշիչ կենտրոն, տնօրեն
2018 թվականի մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարն է:
Այլ տվյալներ
2015-2016թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ունի բ/ծ լեյտենանտի կոչում։
Մասնակցել է բազմաթիվ գիտաժողովներիև դասընթացների: Հեղինակ է հայաստանյան և միջազգային գիտական ամսագրերում տպագրված մի շարք հոդվածների:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ

ՔՊԿ վարչության անդամ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր` 17-ը հունիսի 1984թ., քաղաք Երևան:
Կրթություն
2001թ. ավարտել է Երևանի թիվ 185 միջնակարգ և Չայկովսկու անվան երաժշտական դպրոցները
2001-2005թթ. սովորել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում
Աշխատանքային գործունեություն
2007-2009թթ.- Ջրամատակարարման, ջեռուցման և հովացման համակարգերի տեղակայման մասնագետ 2009-2011թթ. - ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, գիտելիքի տնտեսության բաժնի առաջին կարգի մասնագետ
2011-2012թթ. - ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, փոքր և միջին ձեռնարկատիրության վարչության առաջատար մասնագետ
2013- 2018թթ. - Մտավոր սեփականության գործակալություն, գյուտերի և օգտակար մոդելների բաժնի գլխավոր մասնագետ –փորձագետ
2018թ. հունիսի 11-ից - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ:
Հասարակական-քաղաքական գործունեություն
2008թ. մարտի 1-ից հետո եղել է «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության հիմնադիրներից 2013 թվականից - «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման անդամ
2015-2016թթ. - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ
2017թ. խորհրդարանական ընտրություններին ԵԼՔ դաշինքի կողմից առաջադրվել է ԱԺ պատգամավորի թեկնածու՝ թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն)։
Այլ տվյալներ
2005-2007թթ. ծառայել է ՀՀ Զինված Ուժերում:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է:

ՔՊԿ վարչության անդամ
Ծնվել է 1986թ.-ին Ռուսաստանի Դաշնության Տագանրոգ քաղաքում:
2007-2009թթ. սովորել է քաղաք Աբովյանի Պետական էներգետիկական քոլեջում՝ հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտացմամբ։
2009-2013թթ.-ին սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում: Բակալավրի աստիճան է ստացել Կապի ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությամբ։
2007-2008թթ. աշխատել է «Հայփոստ» ՓԲԸ-ում որպես փոստուղեկցորդ։
2008-2010թթ. եղել է «Հայփոստ» ՓԲԸ-ի ք. Բյուրեղավանի փոստային բաժանմունքի պետ։
2012-2016թթ. աշխատել է «Գասպրինտ» ՍՊԸ-ում որպես գլխավոր հաշվապահ:
2014-2015թթ. աշխատել է «Քաղաքացիական պայմանագիր», վերադարձի հիմնադրամում որպես հաշվապահ։
2017-2018թթ. աշխատել է Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնում՝ գրասենյակի կառավարիչ։
2018թ. հունիսից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով նշանակվել է Սոցիալական ապահովության ծառայության պետ:
2018թ. դեկտեմբերին «Իմ քայլը դաշինքի» համամասնական ցուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր:
2013թ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման համահիմնադիր:
2015թ.-ից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման հենքի վրա ձեւավորված համանուն կուսակցության հիմնադիր անդամ:
2016թ. մայիսին անդամակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատին և մեկնել Արցախ:
Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին: Ամուսնացած ունի մեկ որդի:

ՔՊԿ վարչության անդամ
Ծնվել է 1983թ. նոյեմբերի 7-ին Երեւանում:
2003թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, 2005թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Բանասիրական գիտությունների թեկնածու: Մասնակցել է Թաֆտս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի դասընթացին (2015թ., ԱՄՆ):
2005 թվականից դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում:
2016 թվականից պայմանագրային հիմունքով աշխատում է ԱՄՆ Խաղաղության կորպուսում: 2018թ. (փետրվար) - 2018թ. (մայիս)՝ Հայ-ռուսական համալսարանի միջազգային կապերի եւ համագործակցության բաժնի ղեկավար: 12.05.2018-14.01.2019թթ. եղել է ՀՀ մշակույթի նախարար: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

ՔՊԿ վարչության անդամ
Ծնվել է 1991թ. ապրիլի 28-ին Իջեւանում:
2009-2011թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Ներկայում սովորում է Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:
2011-2013թթ. եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի տնօրենի օգնական,
2013-2014թթ.՝ «Մեր տպարան» ՍՊԸ տպագրիչ,
2014-2015թթ.՝ նույն ՍՊԸ նյութա-տեխնիկական ապահովող,
2015-2018թթ.՝ նույն ՍՊԸ փոխտնօրեն:
2018թ. հունիս-դեկտեմբեր՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության վարչական վերահսկողության եւ համայնքային ծառայության վարչության խորհրդական:
2015թ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 13 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
2016թ. պարգեւատրվել է ՀՀ ՊՆ պատվոգրով:
Ամուսնացած է:

ՔՊԿ վարչության անդամ
Ծնվել է 1990թ. մայիսի 15-ին Երեւանում: 2011թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի Թուրքիայի բաժինը, 2013թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2012-2013թթ. եղել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության եւ ուսանողական խորհրդի անդամ: 2010-2017թթ. եղել է հայաստանյան մի շարք թերթերի՝ Մերձավոր Արեւելքի, մասնավորապես, Թուրքիայի հարցերով փորձագետ: 11.05.2018-14.01.2019թթ.՝ ՀՀ սփյուռքի նախարար: 2011թ. հիմնադրել է «Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիա» կազմակերպությունը եւ մինչեւ 2015թ. եղել է կազմակերպության փոխնախագահ: 2016 թվականից «Քաղաքացիական կրթության եւ երիտասարդության զարգացման կենտրոնի» հիմնադիր նախագահն է:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:
2016 թվականից՝ քաղաքական խորհրդի անդամ: 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: 2019թ. հունվարի 18-ին ընտրվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Ամուսնացած չէ:

ՔՊԿ վարչության անդամ
Ծնվել է 1974թ. հունիսի 30-ին Երեւանում:
Կրթություն
1991-1993թթ. սովորել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում:
1996-2000թթ.՝ ԵՊՀ փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության եւ քաղաքագիտության ֆակուլտետում:
Աշխատանքային գործունեություն
1998-1999թթ. եղել է «Օրագիր» օրաթերթի լրագրող:
1999-2012թթ.՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող:
2012-2013թթ.՝ «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրեն:
2012-2013թթ.՝ «Մեր տպարանը» ՍՊԸ փոխտնօրեն:
2012-2015թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնական:
2013-2014թթ.` «Panorama.am» կայքի քաղաքական մեկնաբան:
2014-2016թթ.` «Ժողովուրդ» օրաթերթի փոխխմբագիր:
2017-2019թթ.՝ ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության փորձագետ:
2016 թվականից Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ է:
2018թ. սեպտեմբերի 23-ին ընտրվել է Երեւանի ավագանու անդամ, 2018թ. հոկտեմբերի 17-ին հրաժարվել է մանդատից:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «ԻՄ ՔԱՅԼԸ» կուսակցությունների դաշինքի թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Անձնական տվյալներ
1993-1995թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:

ՔՊԿ վարչության անդամ
Ծնվել է 1980թ. հունվարի 5-ին Երեւանում:
2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան:
2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ:
2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար:
2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:
2004-2010թթ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:
2006-2007թթ. Աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում:
2008թ. մասնակցել է European Education & Research Center ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին:
2007-2012թթ. Համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ՝ որպես պրոդյուսեր, տնօրեն: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն:
2012 - 2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր:
2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր: 2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին:
2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:
2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ:
2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել:
2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:
2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):
2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
2019թ. հունվարի 15-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ: Հրապարակախոսական մի շարք հոդվածների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:

ՔՊԿ վարչության անդամ
Ծնվել է 26/11/1984թ ք. Երևան
1991-2001թթ սովորել է Երևանի, Գրիգոր Զոհրապի անվ. թիվ 43 միջնակարգ դպրոցում:
2001-2006թթ. սովորել և ավարտել է Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավագետ:
2002-2004թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2007-2008թթ.՝ աշխատել է «Հուսալի պաշտպանություն» ՍՊԸ-ում, որպես իրավաբանի օգնական:
2009-2011թթ.՝ «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ում անվտանգության աշխատակից:
2011-2014թթ.՝ «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ում վարկային մասնագետ, ապա ավագ վարկային մասնագետ:
2014-2015թթ.՝ «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ում խնդրահարույց վարկերի դեպարտամենտի մասնագետ:
2015-2017թթ.՝ «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ում խնդրահարույց ակտիվների կառավարման դեպարտամենտի թիմի ղեկավար:
2017թ.՝ «Անելիք բանկ» ՓԲԸ-ում խնդրահարույց ակտիվների կառավարման վարչության ղեկավար:
2017-2018թթ.՝ «Մոգո» ՈՒՎԿ ՍՊԸ-ում խնդրահարույց հաճախորդների հետ աշխատանքի վարչության պետ:
06.06.2018-15.10.2018թթ.՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ,
15.10.2018-13.01.2019թթ.՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ:
2015թ.-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:
2018թ. դեկտեմբերի 9-ին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով, ընտրվել եմ ԱԺ պատգամավոր:
Պարգեւատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» շքանշանով, «ՀՕՊ զորքերի լավագույն օպերատոր» պատվոգրով:
Ամուսնացած է, ունի մեկ զավակ:

ՔՊԿ վարչության անդամ
Ծնվել է 1985թ. օգոստոսի 28-ին Ստեփանավան քաղաքում:
Կրթություն
2003-2009թթ. Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության եւ հոգեբանության բաժինը: Մանկավարժ-հոգեբան:
Ներկայում սովորում է ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում (քաղաքական կառավարում եւ քաղաքական վերլուծություն):
2012թ. «Հաշվապահական հաշվառում եւ հարկային օրենսդրություն («Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիա):
2016թ. «Ժողովրդավարության մարտահրավերները» (Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ) դասընթացներին:
Աշխատանքային գործունեություն
2009-2014 թթ. է Լ. Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում որպես հոգեբան :
2015-2016թթ.՝ «Ռոմա» ՍՊԸ հաշվապահի օգնական:
2016-2017թթ.՝ «Գոլդեն տոբակո» ՍՊԸ հաշվապահ:
2017-2018թթ.՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության գործավար:
08.06.2018-14.01.2019թթ.՝ ՀՀ վարչապետի օգնական:
2015թ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:
2017թ. առաջադրվել է պատգամավորի թեկնածու «ԵԼՔ» դաշինքի կողմից թիվ 9 ընտրատարածքում:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Ամուսնացած չէ:

ՔՊԿ վարչության անդամ
Ծնվել է 1988թ. oգոստոսի 29-ին Երևանում։ 2005 թ. ավարտել է «Կուպալյան» մասնավոր վարժարանը։
2012 թ. ստացել է բակալավրի կոչում՝ Մոնակոյի միջազգային համալսարանի բիզնես ադմինիստրացիայի ֆակուլտետ։ 2016թ. սովորել է INSEEC London համալսարանի ֆինանսական ակտիվների կառավարման ֆակուլտետում: 2016թ. ստացել է մագիստրոսի կոչում՝ Մոնակոյի միջազգային համալսարանի ֆինանսական ակտիվների կառավարման ֆակուլտետ։ 2017թ.-ին ԵԼՔ դաշինքի ցուցակով ընտրվել է որպես Երևան քաղաքի ավագանու անդամ: 2018թ. մայիսի 10-ին նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար:
2014 -2017թթ. զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ: 2018թ. աշխատել է HSBC բանկի Ռիսկերի կառավարման բաժնում որպես ժամկետնանց պարտավորությունների հավաքագրման բաժնի գործակալ: