news inner

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սիրելի համակիրներ, աջակիցներ:


 

Հիմնադրման օրից մենք մեր գործունեությունը ֆինանսավորել ենք Ձեր նվիրատվությունների միջոցով։ Մենք շնորհակալ ենք ցայսօր ցուցաբերած Ձեր աջակցության համար։ Այն կարեւոր է եղել Հայաստանի Հանրապետությունը դեպի խաղաղություն եւ զարգացում առաջնորդելու մեր առաքելությունն իրականացնելու ճանապարհին։ 


 

Տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններին ընդառաջ, մենք հայտարարում ենք դրամահավաք՝ ընտրությունների քարոզարշավը եւ կազմակերպչական աշխատանքները ֆինանսավորելու նպատակով: 


 

Մենք շնորհակալ ենք Հայաստանի համայնքների խաղաղ զարգացմանը աջակցելու Ձեր այս պատրաստակամության համար եւ ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը։ 

 


Խնդրում ենք Ձեր նվիրատվությունները փոխանցել ստորեւ բերվող ուղեցույցի համաձայն․


 


Փոխանցման տվյալներ



•           Շահառուի բանկ՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ


•           Շահառուի հաշվեհամար՝ 1570020902549000


•           Շահառու՝ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ


•           Նպատակ (պարտադիր լրացման ենթակա դաշտ)*․


 



«Նպատակ» դաշտում անհրաժեշտ է պարտադիր նշել նվիրատուի հետևյալ տվյալները․




– Ազգանուն, անուն, հայրանուն

– Անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալներ

– Հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ)

– «Նվիրատվություն» բառը

– Օրինակ՝ «Նվիրատվություն, Ստեփանյան Ստեփան Ստեփանի, AR1596501, ՀԾՀ՝ 5607880225»։




Հիշեցում․ Մեկ ֆիզիկական անձի կողմից 1 տարվա ընթացքում կատարվող նվիրատվության և անդամավճարների հանրագումարը չի կարող գերազանցել 10,000,000 ՀՀ դրամը։ Կուսակցությանը նվիրատվությունը կատարվում է բացառապես նվիրատուի կողմից՝ իր անունից և իր անձնական միջոցներով։ Այլ անձի անունից կամ փոխարեն նվիրատվություն կատարելն անթույլատրելի է։